«Տղերքին բաց են թողել` պայմանով, որ այլևս չգնան Վերին Ոսկեպար». «Մարտական եղբայրություն»
Mar 3, 2024
1 min read

Ինչպես հայտնել ենք, այսօր ժամեր առաջ Նոյեմբերյանի ոստիկանական բաժանմունք բերման են ենթարկվել անդամներ` Վերի Ոսկերպար այցելության համար: Միությունից հայտնում են, որ բերման ենթարկվածներին ասել են, որ նրանց կարող են բաց թողնել` պայմանով, որ չեն գնա Վերին Ոսկեպարի տարածք: «Տղաներն ասել են, որ եթե իրենց բաց թողնեն, իրենք անպայման գնալու են Վերին Ոսկեպար և գիշերելու են այնտեղ վրանով, քանի որ որևէ անօրինական բան դրանում չկա»,- հայտարարել է միությունը ֆեյսբուքյան իր էջում:
Քիչ առաջ էլ «Մարտական եղբայրության» ֆեյսբուքյան էջը հայտարարեց. «Տղերքին բաց են թողել: Գնում են Վերին Ոսկեպարի հրաձգարան»:




















