Օկուպացված Ակնայում ականի վրա ադրբեջանցի է պայթել
Apr 6, 2024
1 min read

Օկուպացված Ակնայում ականի վրա, Ադրբեջանի ականազերծման գործակալության աշխատող է պայթել․ հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ 2000թ. ծնված Պիրիև Անար Մյուրշյուդ օղլուն ձեռքի և ոտքերի վնասվածքներ է ստացել։
Տուժածը տեղափոխվել է տեղի հիվանդանոց։




















