top of page

«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձի ձեռքի մատների արանքից հայտնաբերվել է բաժանորդային քարտ. դատական նիստից էր վերադարձել

Sep 25, 2024
1 min read

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19։40-ի սահմաններում, անձնական խուզարկության են ենթարկել դատական նիստից վերադարձված կալանավորված անձ Պ․Տ․-ին, հայտնում են Քրեակատարողական ծառայությունից:

Խուզարկության արդյունքում Պ․Տ․-ի ձեռքի մատների արանքից հայտնաբերվել է թաքցված բաժանորդային քարտ։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ։

1/3638
bottom of page