top of page

Կոնգրեսականները կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել արցախցիներին և օգնել ՀՀ-ին՝ պաշտպանվելու Ադրբեջանի ագրեսիայից

May 2, 2024
1 min read

ԱՄՆ 66 կոնգրեսական Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարներին կոչ է արել 200 միլիոն դոլար հատկացնել արցախցիներին, ընդլայնել ԱՄՆ ռազմական օգնությունը Հայաստանին, դադարեցնել ռազմական և անվտանգային բոլոր հատկացումներն Ադրբեջանին և ուսումնասիրել Ադրբեջանի ռազմական հանցագործների նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։

Նամակն ուղարկվել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործողությունների գծով հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Մարիո Դիաս-Բալարթին և պատգամավոր Բարբարա Լիին։ Բացի այդ, կոչ է արվում Հայաստանին հատկացնել՝

- 20 միլիոն դոլար ռազմական ֆինանսավորում,

- 10 միլիոն դոլար՝ միջազգային ռազմական կրթության և ուսուցման համար,

- 10 միլիոն դոլար՝ իրավական բարեփոխումների համար,

- 10 միլիոն դոլար՝ ժողովրդավարական բարեփոխումների համար։

1/3638
bottom of page