top of page

Քարդաշյանները ներկայացրել են իրենց ռեալիթի շոուի նոր եթերաշրջանի թիզերը

Mar 9, 2024
1 min read

«The Kardashians»-ը վերադառնում է նոր՝ 5-րդ եթերաշրջանով, որի պրեմիերան կկայանա մայիսի 23-ին:

Քարդաշյանները ներկայացրել են ռեալիթի շոուի նոր եթերաշրջանի գովազդային թիզերը, որում կտեսնեք Քրիս Ջեններին դուստրերի՝ Քորթնիի, Քլոեի, Քիմի, Քենդալի ու Քայլիի հետ:

«Hulu»-ի հրապարակած հոլովակում ռեալիթիի աստղերը անապատային գույների ֆոնին են՝ ոսկեգույն ու մարմնագույն զգեստներով:


Հաղորդագրության մեջ նշված է, որ շոուի 5-րդ եթերաշրջանի միջազգային պրեմիերան կկայանա «Hulu»-ով եւ «Disney+»-ով, իսկ Լատինական Ամերիկայում՝ «Star+»-ով:

«Տեսախցիկները վերադարձել են եւ պատրաստ են տեսագրելու Քրիսի, Քորթնիի, Քիմի, Քլոեի, Քենդալի ու Քայլիի անձնական կյանքի բոլոր մանրամասները: Նոր հնարավորություններից մինչեւ նոր սկիզբ եւ անսպասելի օրհնություններ: Նրանք շարունակում են ամբողջը համատեղել՝ հիշեցնելով, որ կյանքում ամենակարեւորը ընտանիքն է»:

1/3638
bottom of page