top of page

«167 զոհի և անհետ կորածի կենսագրություն». «ՀայաՔվեն» ավարտեց «վերջին կես տարվա կարևոր առաքելությունը»

Apr 1, 2024
1 min read

«ՀայաՔվե»-ն հայտարարություն է տարածել. «Հարգելի՛ հայրենակիցներ,«ՀայաՔվեն» ավարտեց վերջին կես տարվա կարևորագույն առաքելություններից մեկը՝ Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով մեր զոհերի տվյալների հավաքագրումն ու հրապարակումը։ Ընդհանուր առմամբ՝ 167 զոհի և անհետ կորածի կենսագրություն․․․Հաշվի առնելով, որ իշխանությունները մեր հերոս եղբայրների հիշատակի հավերժացման հարցում հանցավոր անգործություն են դրսևորում՝ «ՀայաՔվեն» 2023-ի հոկտեմբերից 2024-ի մարտ ամիսների ընթացքում, զոհերի հարազատներից հավաքագրելով նրանց սխրանքի ու հերոսության պատմությունները, ամեն օր մեկական կենսագրություն ներկայացրեց։Առաջիկայում «ՀայաՔվեն» նախատեսում է զոհերի կենսագրականներն ու սխրանքներն ամփոփող գիրք-ալբոմի հրատարակություն՝ որպես հարգանքի տուրք և խոնարհում մեր անմահ քաջորդիներին։Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»:

1/3638
bottom of page