top of page

ՌԴ-ի ձեռնարկած քայլերն ուղղված չեն կոնկրետ ազգի դեմ. Լավրովը՝ Տաջիկստանի ԱԳ նախարարին

Apr 30, 2024
1 min read

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը տաջիկ գործընկերոջ՝ Սիրոջիդին Մուհրիդինի հետ զրույցում հավելյալ մանրամասն բացատրություններ է տվել ահաբեկչությունների կանխարգելմանն ուղղված Ռուսաստանի ձեռնարկած միջոցառումների մասին, հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն։Ըստ Լավրովի՝ այդ միջոցները ժամանակավոր են և ուղղված չեն կոնկրետ ազգի դեմ:Նախօրեին հաղորդվել էր, որ Տաջիկստանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել հանրապետությունում Ռուսաստանի դեսպան Սեմյոն Գրիգորիևը։ Նրան բողոքի նոտա են ներկայացրել Ռուսաստանի տարածքում Տաջիկստանի քաղաքացիների նկատմամբ «ընդգծված բացասական վերաբերմունքի դրսևորման զանգվածային դեպքերի» առնչությամբ։

Արտաքին գործերի նախարարությունը նաև հայտարարել է Ռուսաստանում իր քաղաքացիների իրավունքների և ազատությունների «համատարած ոտնահարման» մասին։

«Նոտայում նշվում է, որ նման գործողությունները կիրառվում են բացառապես Տաջիկստանի քաղաքացիների նկատմամբ, ինչը սկզբունքորեն անհամատեղելի է ռուս-տաջիկական հարաբերությունների ոգուն և ավանդույթներին», - ասվում է գերատեսչության թելեգրամյան հաղորդագրության մեջ:

1/3638
bottom of page