top of page

Ռուսաստանը «ցանկանում է պատժել» Հայաստանին. Ֆրանսիայի վարչապետ

Mar 21, 2024
1 min read

Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը հայտարարել է, որ «Ռուսաստանը ցանկանում է Հայաստանին պատժել խաղաղության ցանկության և սեփական ինքնիշխանության նկատմամբ հարգանքի համար». սկզբունքներ, որոնք, ըստ Ֆրանսիայի վարչապետի, «Մոսկվան ոտնահարում է Ուկրաինայում»։ Այս մասին գրում է lefigaro.fr կայքը:



«Ռուսաստանը ցանկանում է պատժել Հայաստանին անպատժելիության դեմ պայքարի ուղին ընտրելու և Միջազգային քրեական դատարանին միանալու համար և պարզապես այն պատճառով, որ նա ընտրել է ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը», - հավելել է Ֆրանսիայի կառավարության ղեկավարը՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի տարեկան ընթրիքի ժամանակ։



Գաբրիել Աթալը նաև քննադատել է Ռուսաստանի «դիրքորոշումը՝ չդատապարտելու Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում»:



«Այսպես կոչված «խաղաղապահ» ռուսական ուժերը թույլ են տվել, որ հումանիտար ճգնաժամ տեղի ունենա», - հավելել է նա:



«Այսօր մարտահրավերը Հայաստանին օգնելն է պաշտպանել իր անկախությունը, իր ժողովրդավարությունը, իր տարածքը»,- ասել է Աթալը:

1/3638
bottom of page