top of page

ԱՄՆ արդարադատության նախարարությունը դատի կտա Apple-ին՝ iPhone-ի գործառույթները սահմանափակելու համար

Mar 21, 2024
1 min read

ԱՄՆ արդարադատության նախարարությունը նախատեսում է դատական հայց ներկայացնել ամերիկյան Apple կորպորացիայի դեմ՝ հակամենաշնորհային օրենքները խախտելու համար, գրում է Bloomerg-ը։



Գործակալության տվյալներով՝ հայցը կարող է ներկայացվել մարտի 21-ին։ 



Գերատեսչությունն ընկերությանը մեղադրում է iPhone-ի ապարատային ծրագրային գործառույթների հասանելիությունն արգելափակելու համար։



Bloomberg-ը նշում է, որ հայցը կլինի երրորդ դեպքը վերջին 14 տարվա ընթացքում, երբ գերատեսչությունը դատի է տալիս Apple-ին՝ հակամենաշնորհային օրենքների խախտման հետ կապված։



Վերջին անգամ ԱՄՆ արդարադատության նախարարությունը Apple-ին դատի է տվել 2012 թվականին։ Այն ժամանակ հայցը վերաբերում էր թվային գրքերի գների բարձրացմանը։ Դատարանի որոշմամբ Apple-ը պետք է փոխհատուցում վճարեր 450 մլն դոլարի չափով։

1/3640
bottom of page