top of page

Օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում ՏԱՑ-ի հավելաճը կազմել է 5.2%

3 hours ago
1 min read

2026 թ. օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 5.2%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 4.5%: Այս մասին տեղեկանում ենք կառավարությունից։

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերը փոփոխվել են հետևյալ կերպ.



շինարարություն՝ 23.8% աճ,


ծառայություններ՝ 11․4% աճ,


առևտրի շրջանառություն՝ 0․1% աճ,


արդյունաբերության ծավալը նվազել է 4․3%-ով։



2026 թ. օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 9․8%-ով. արտահանումն աճել է 1․3%-ով, իսկ ներմուծումը՝ 14.9%-ով:



Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 4.4%:

1/3640
bottom of page