Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Վաղարշյան փողոցում
1 hour ago
1 min read

Երևան քաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 28-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վաղարշյան փողոցում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Վաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի»,- ասվածէ հայտարարության մեջ:




















