top of page

Տոնոյանը պարզաբանել է «Արարատցեմենտի» 200 հազար դոլարի գործարքը

1 day ago
1 min read

Լուրերը, թե «Արարատցեմենտ» գործարանը 200 000 դոլարով կամ ինքնարժեքից շատ ավելի ցածր գնով է գնվել, իրականության հետ կապ չունեն, և իրավիճակն այլ է եղել, ասուլիսին հայտնել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։ 



««Արարատցեմենտ» գործարանի բաժնետոմսերն այդ գնով են ձեռք բերվել, բայց միևնույն ժամանակ Գագիկ Ծառուկյանը պարտավորություն ունի տասնյակ միլիոնավոր դոլարներ մարելու։ Միայն էլեկտրաէներգիայի պարտքը 7 մլն դոլար է կազմել։ Գործարանում 1000-ից ավելի աշխատատեղ կա, բարեկարգումներ են իրականացվել, ինչպես նաև միլիոնավոր դոլարների ներդրումներ են իրականացվել»,- ասել է նա։


Հիշեցնենք՝  «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն հուլիսին հանձնվել էր Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը։ Գործարանի պետական կառավարման անցնելուց հետո էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ այն աշխատում է առավելագույն հզորությամբ․ օգոստոսին արտադրվել է 95,3 հազար տոննա ցեմենտ։


Դավիթ Գևորգյանը հուլիսի վերջին նշանակվել էր «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի կառավարիչ։ 


Դավիթ Գևորգյանը նախկինում զբաղեցրել է տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի, Արագածոտնի մարզպետի և վարչապետի օգնականի պաշտոնները։

1/3642
bottom of page