top of page

Ադրբեջանական գազը Հայաստան՝ դեռ անհնար է․ Մոսկվայից նշել են հիմնական խոչընդոտը

2 minutes ago
1 min read


Մոսկվան ողջունում է Երևանի և Բաքվի միջև էներգետիկ համագործակցության վերսկսումը: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը, փոխանցում է«ՏԱՍՍ»-ը։


«Մենք նկատի ենք առել հայ և ադրբեջանցի պաշտոնյաների վերջին հայտարարությունները Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարման հնարավորության վերաբերյալ: Մենք ողջունում ենք հայ-ադրբեջանական էներգետիկ համագործակցության վերսկսումը, որը կարող է վկայել տարածաշրջանում խաղաղության վերականգնման ուղղությամբ դրական քայլի մասին», - նշել է Շևցովը: Նա նաև նշել է դիզելային վառելիքի և բենզինի առաքումը Ադրբեջանից Հայաստան երկարատև ընդմիջումից հետո:


Խոսելով Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարման հնարավորության մասին՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը նշել է, որ «դեռ անհնար է, կողմերը համաձայն են, որ գազի մատակարարումն այս պահին դժվար է. անհրաժեշտ է նոր գազատարի կառուցումը»։ 


«Եվ սա, իր հերթին, արդարացված է միայն երկարաժամկետ պայմանագրերի և կայուն պահանջարկի դեպքում», - հայտարարել է Շևցովը։

1/3639
bottom of page