Ղազախստանի նախագահն այցելել է Վարանդա (Ֆիզուլի)
Mar 12, 2024
1 min read

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն այցելել է օկուպացված Վարանդա (Ֆիզուլի):
Նշվում է, որ նա կմասնակցի մանկական արվեստի կենտրոնի բացմանը, որը կառուցվել է Ղազախստանի միջոցներով, և որը կդառնա ադրբեջանա-ղազախական բարեկամության կենտրոն:




















