top of page

«Երկու բարեկիրթ մարդկանց խոսակցություն էր, որն ապշեցրեց շատերին»․ Լավրովը՝ Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի մասին

  • Writer: Lilit
    Lilit
  • Feb 13
  • 1 min read

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը երկու բարեկիրթ մարդկանց զրույց էր, ինչը զարմացրել է արևմտյան շատ երկրների ղեկավարների, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ճեպազրույցի ժամանակ։

«Արևմուտքում շատերը, սկսած Եվրամիության ղեկավարներից, ապշեցին, երբ նորմալ  խոսակցություն տեղի ունեցավ երկու դաստիարակված, քաղաքավարի մարդկանց միջև. մարդկանց, ովքեր   չեն մոռանում տարաձայնությունները, իսկ դրանք շատ են, քիչ չեն, բայց ովքեր նաև հիանալի հասկանում են, որ քաղաքականությունը նստել, խոսելն ու հատման կետեր գտնելն է»,- ասել է Լավրովը։


bottom of page