Միրզոյանը կմեկնի Ստամբուլ՝ մասնակցելու «3+3» ձևաչափով հանդիպմանը
Oct 15, 2024
1 min read

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Ստամբուլում կայանալիք «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը, լրատվամիջոցներին հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Հիշեցնենք՝ «3+3» ձևաչափով հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 18-ին։ Ռուսական կողմը ևս հաստատել է իր մասնակցությունը հանդիպմանը։




















