top of page

Բացի փոխհատուցման մասին խնդրանքի թղթից, այլ թուղթ էլ են տալիս, որ մարդիկ ստորագրեն, բովանդակությունը «մութ» է. Գառնիկ Դանիելյան

Jun 21, 2024
1 min read

Բացի մարզպետարանին ուղղված գույքից հրաժարվելու ու փոխհատուցման մասին խնդրանքի թղթից, ուրիշ թուղթ էլ են տալիս, որ մարդիկ ստորագրեն, ու նորից «մութ» է այդ թղթի բովանդակությունը: Այս մասին Կիրանցում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Փաստաթղթի մեջ հստակ երևում է՝ հրաժարվում ենք գույքային և այլ իրավունքից, բայց չի ասվում՝ որն է «այլ» իրավունքը: Կարծում ենք՝ դա անում են, որ հետագայում քրգործ հարուցել չստացվի: Իշխանափոխությունից հետո քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն այս հակասահմանադրական գործընթացի համար»,- ասաց նա:

Գառնիկ Դանիելյանը նշեց՝ մարդիկ կան Կիրանցում, որ ունեն կադաստրի վկայականներ ու չեն վերցրել գումարները:

«Մարդիկ չեն ուզում պատասխանատվություն կիսել իշխանության հետ: Ամբողջ պետական ապարատն աշխատում է գյուղացիների հետ»,- նշեց պատգամավորը:

Գառնիկ Դանիելյանին տեղեկություններ են հասել, որ Տիգրանաշենի բնակիչների հետ հատ-հատ աշխատում են և՛ պաշտոնյաները, և՛ հատուկ ծառայությունները:

«Չեն ասում՝ հանձնում ենք, ասում են՝ գուցե ձեր գույքը ցանկանաք վաճառել»,- ընդգծեց պատգամավորը:

1/3638
bottom of page