top of page

Այսօրվանից ծառայության ժամկետը կրճատվում է, առողջության համապարփակ ապահովագրությունն է գործում. ի՞նչ նոր օրենքներ կան

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 1
  • 1 min read

Այսօրվանից մի շարք օրենքներ են մտնում ուժի մեջ։

Մասնավորապես, հունվարի 1–ից պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատվում է՝ 2 տարի ժամկետից դառնալով 1.5 տարի։

Այսօրվանից, Հանրապետությունում գործելու է առողջության համապարփակ ապահովագրություն։ Պետությունն ամբողջությամբ կվճարի մինչև 18 տարեկան երեխաների, 65+ տարիքի քաղաքացիների, սոցիալական աջակցության համակարգում ներառված անձանց, այդ թվում` զոհված զինծառայողների ընտանիքների ապահովագրավճարը։

Պարտադիր ապահովագրություն կունենան նաեւ 200 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիներին՝ ամսական 10800 դրամի չափով։ «Զինապահ» հիմնադրամին հատկացվող 5500 դրամից 4500 դրամն ուղղվելու է Ապահովագրության հիմնադրամին, 6000 դրամը տալու է պետությունը, արդյունքում` այս խմբի քաղաքացիներին մնալու է վճարել 300 դրամ։ Այս օրենքի վերաբերյալ բազմաթիվ հարցեր ունեն եւ գործատուները, եւ հաշվապահները, սակայն, Կառավարությունը դեռեւս հստակ պատասխաններ չի տալիս։

Այսօրվանից նաեւ անկանիկ առեւտուր անող քաղաքացիները, եթե ունեն ARCA քարտ, ապա հետվճար կստանան 2 տոկոսի չափով։ Թոշակառուները եւ նպաստառուները հետվճար կստանան 20 տոկոսի չափով, նախկին 12–ի փոխարեն։

Մեկ այլ էական փոփոխությունն էլ այն է, որ աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումն այսուհետ իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով, դրա համար գրանցված աշխատողները պետք է ունենան նույնականացման քարտեր եւ էլեկտրոնային ստորագրություն։

Այս տարվանից քաղաքացին կարող է անվճար շտապօգնություն կանչել տարեկան ոչ ավելի, քան 8 անգամ։ Տարեկան 8 կանչից ավելիի դեպքում շտապօգնության համար քաղաքացին կվճարի 10.000– 15.000 դրամ` կախված համայնքից։

1/3117
bottom of page