top of page

Մոսկվայում ավիաչվերթների զանգվածային խափանումներ են․ ուղևորները չեն կարողանում մեկնել

1 hour ago
1 min read


Մոսկվայի երեք օդանավակայաններում ավելի քան 210 չվերթ է ուշացել կամ չեղարկվել։  Այս մասին հայտնում է  Gazeta.ru-ն։



Ամենաշատ խնդիրները գրանցվել են «Շերեմետևո» օդանավակայանում, որտեղ 171 չվերթ չի իրականացվել նախատեսված ժամին։ 



«Վնուկովոյում» ուշացել կամ չեղարկվել է մոտ 40 չվերթ, իսկ «Դոմոդեդովոյում» խափանվել է օդանավակայանի կայքի աշխատանքը։  Նախորդ օրը «Շերեմետևո» օդանավակայանը ժամանակավորապես փակվել էր օդային հարձակման վտանգի պատճառով։

1/3699
bottom of page