Արթիկում «Ապրելու երկիր» կուսակցության բերման ենթարկված անդամները վկայի կարգավիճակում են. նրանց բաց են թողել
2 minutes ago
1 min read

Արթիկում «Ապրելու երկիր» կուսակցության բերման ենթարկված անդամներին, այդ թվում՝ համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանին մի քանի ժամ անց բաց են թողել, գրում է Փաստինֆոն։
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը կայքին հայտնել է, որ նրանք վկայի կարգավիճակ ունեն, որևէ լուրջ բան չկա, պարզապես ընտրությունները խոչընդոտելու համար բերման են ենթարկել։
Քրեական վարույթը վերաբերում է իբրև ընտրողին ինչ-որ բան խոստանալուն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արթիկում ձերբակալվել են «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցության ավագանու անդամի թեկնածուներ, այդ թվում՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը։ Բերման ենթարկվածներ կան նաև Մարտունիում և Եղեգնաձորում։




















