top of page

Սոչիում անօդաչու թռչող սարքերի հարձակման վտանգ է հայտարարվել

54 minutes ago
1 min read

Սոչիում և Սիրիուսում անօդաչու թռչող սարքերի հարձակման վտանգ է հայտարարվել, հայտնել են շրջանների ղեկավարները։ Ռոսավիացիայի հաղորդմամբ՝ Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես դադարեցվել են ինքնաթիռների ընդունումն ու մեկնումը։


Ավելի վաղ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հերթական զանգվածային հարձակումը Ռուսաստանի մի շարք շրջաններում էլեկտրամատակարարման խոշոր խափանումներ էր առաջացրել։ ԱԹՍ-ները հարվածել էին Ղրիմը և Նովոռոսիայի շրջանները սնուցող հիմնական էլեկտրահաղորդման ցանցերին։


Ռուսաստանի էներգետիկայի նախարարության տվյալներով՝ Ղրիմում, Խերսոնի և Զապորոժիեի մարզերում, ինչպես նաև այսպես կոչված Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետություններում վնասվել են էներգետիկ օբյեկտներ։ Սպառողների մի մասը շարունակում է մնալ առանց էլեկտրամատակարարման։

1/3700
bottom of page