ԱՄՆ-ն շտապ տարհանում է դեսպանատների աշխատակիցներին․ Մերձավոր Արևելքում՝ նոր պատերազմի վտանգ

ԱՄՆ-ն շտապ կարգով տարհանում է որոշ դիվանագետների և նրանց ընտանիքների անդամներին Մերձավոր Արևելքի երկրներից՝ տարածաշրջանում հակամարտության հնարավոր սրման մտավախությունների ֆոնին։ Այս մասին հայտնում է CNNհեռուստաալիքը։
ԱՄՆ Պետդեպարտամենտը կարգադրել է Սաուդյան Արաբիայից տարհանել դեսպանատան այն աշխատակիցներին, որոնց ներկայությունն անհրաժեշտ չէ անհետաձգելի աշխատանքների համար, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին։ Պաշտոնյաների խոսքով՝ այդ որոշումը կայացվել է հութիների կողմից հակամարտության սրմանն ի պատասխան։
Միևնույն ժամանակ հեռուստաալիքի աղբյուրները հայտնում են, որ ԱՄՆ-ն, առանց հրապարակային հայտարարությունների, փոփոխություններ է կատարում Մերձավոր Արևելքում իր մի շարք այլ դեսպանատների անձնակազմի թվաքանակում, այդ թվում՝ Հորդանանում, Բահրեյնում, Քուվեյթում, Կատարում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Լիբանանում։
Այս իրադարձությունները տեղի են ունենում նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ միջանկյալ ընտրություններից հետո Իրանի դեմ հարվածները վերսկսելու հնարավորության մասին հայտարարությունների ֆոնին։ Միաժամանակ աղբյուրները հայտնում են, որ Իսրայելը ձգտում է հասնել ավելի արագ գործողությունների իրականացմանը, սակայն առայժմ՝ ապարդյուն




















