Այս տարվա առաջին եռամսյակում եկեղեցին մոտ 157 մլն դրամի հարկ է վճարել
Jun 3, 2024
1 min read

Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը հրապարակել է տեղեկանք, որտեղ երևում է, որ Հայ առաքելական եկեղեցին միայն այս տարվա առաջին երեք ամիսներին վճարել է մոտ 157 մլն դրամի հարկ։
«Սա էլ մեր եկեղեցու դեմ սուտասան և անբարո վայրահաչողներին` իբրև եկեղեցին հարկ չի վճարում, որպես ապացույց, թե ինչքան հարկ է վճարվել։ Ու սա դեռ առաջին եռամսյակի ցուցակն է»,- գրել է Տեր Շմավոնը՝ ի պատասխան իշխանությունների այն սպառնալիքների, թե եկեղեցին պետք է հարկվի։




















