top of page

Հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում շարունակվել են պլանով նախատեսված միջոցառումները․ ՀՀ ՊՆ

May 19, 2024
1 min read

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում մայիսի 18-ին շարունակվել են պլանով նախատեսված միջոցառումները: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Խաղարկվել են մարտավարական մի շարք դրվագներ, ստուգվել հրամանատարների` գործողությունների պլանավորման և ղեկավարման կարողությունները։

Զորավարժության գործնական փուլերից մեկին հետևել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

Զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումների ղեկավարները ցուցադրել են գործողություններ մշակելու և իրականացնելու, ներդաշնակ ու օպերատիվ առաջադրանքներ կատարելու իրենց մարտավարամասնագիտական գիտելիքներն ու կարողությունները։

Հիշեցնենք, որ ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը կավարտվի մայիսի 20-ին, և կամփոփվեն արդյունքները։


1/3638
bottom of page