Թող կարտոֆիլի աճման պրոցեսի մասին մտածի․ Ալեն Սիմոնյանը՝ Լուկաշենկոյին
- 1 hour ago
- 1 min read

Մեզ քննադատող երկրի ղեկավարը պետք է իր երկրի ներքին կայունության մասին մտածի, խոսքի ազատության, քաղաքական անկախության, կարտոֆիլի աճման պրոցեսի մասին մտածի, հայտարարել է Ալեն Սիմոնյանը՝ նկատի ունենալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:
Երեկ Բելառուսի ԱԳՆ էր կանչվել Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը: Նրան բողոքի նոտա էր հանձնվել՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ, որում նա նշել էր, որ Հայաստանը չպետք է դառնա գուբերնիա և չպետք է կառավարվի այնպես, ինչպես Բելառուսը:




















