top of page

Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է

12 minutes ago
1 min read


«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հայտնում է․



«Հարգելի՛ քաղաքացիներ,


տեղեկացնում ենք, որ Խանջյան փողոցում իրականացվող ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝ Հերացու և Մոսկովյան փողոցներից, ինչպես նաև Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Խանջյան փողոց մուտք գործող հետևյալ երթուղիներում ժամը 22։30-ից տեղի կունենան ուղեգծերի փոփոխություններ՝


Թիվ 74 և 41 երթուղիներ՝ Չարենցի փ․-Նար-Դոսի փ․-Տիգրան Մեծի պ․-շարունակությունը նույնը։


Թիվ 13 երթուղի Բաղրամյան պ․-Կորյունի փ․-Չարենցի փ․-Նար-Դոսի փ․-Խորենացու փ․-Սարի թաղ


Թիվ 15 երթուղի Աբովյան փ․-Կորյունի փ․-Չարենցի փ․-Սայաթ Նովա պ․-Ալեք Մանուկյան փ․-Տիգրան Մեծի պ․-շարունակությունը նույնը։ 


Թիվ 18 երթուղի Չարենցի փ․-Նար-Դոսի փ․-Տիգրան Մեծի պ․


Թիվ 42 երթուղի Չարենցի փ․-Սայաթ Նովա պ․-Ալեք Մանուկյան փ․-Ե․ Քոչարի փ․-Տիգրան Մեծի պ․-շարունակությունը նույնը

 

Թիվ 46 և 50 երթուղիներ Աբովյան փ․-Կորյունի փ․-Չարենցի փ․-Նար-Դոսի փ․-Տիգրան Մեծի պ․


Թիվ 53 և 55 երթուղիներ Չարենցի փ․-Սայաթ Նովա պ․-Ալեք Մանուկյան փ․-Տիգրան Մեծի պ․ 


Թիվ 99 երթուղի` Աբովյան փ․-Մոսկովյան փ․-Մաշտոցի պ․-Խորենացու փ․-Իտալիայի փ․


Թիվ 7 երթուղի՝ Գ․Լուսավորիչ փ․-Ագաթանգեղոսի փ․-Տիգան Մեծի պ․-Ալեք Մանուկյան փ․»,- ասվում է հոդվածում։

1/3762
bottom of page