Նոր Սահմանադրության նախագիծի համաձայն՝ գործող դատավորները 5 տարվա ընթացքում ենթակա են մեկանգամյա վերագնահատման. գործող Սահմանադրությամբ՝ պաշտոնավարում են առանց վերագնահատման
4 minutes ago
1 min read

Նոր Սահմանադրության նախագիծի համաձայն՝ Վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների գործող դատավորները շարունակում են պաշտոնավարել ժամանակավորապես և 5 տարվա ընթացքումենթակա են մեկանգամյա վերագնահատման (բարեվարքության, մասնագիտական կարողությունների և գույքային դրության ստուգման)։
Մինչդեռ գործող Սահմանադրության հոդված 166-ի 8-րդ մասը սահմանում է, որ դատավորները պաշտոնավարում են մինչև 65 տարին լրանալը (իսկ Սահմանադրական դատարանի դատավորները՝ 12 տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան մինչև 70 տարին լրանալը)։ Իսկ 213-րդ հոդվածով 2015 թ. սահմանադրական փոփոխություններից հետո գործող դատավորները շարունակել են պաշտոնավարել առանց համատարած վերագնահատման (վեթինգի)։
Հիշեցնենք, որ այսօր հրապարակվել է նոր Սահմանադրության նախագիծը:




















