top of page

Փաշինյանը որոշում է ստորագրել․ պաշտոնանկություններ Կառավարությունում

11 minutes ago
1 min read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Գևորգ Մանթաշյանն ազատվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալի պաշտոնից:


«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գևորգ Մանթաշյանին ազատել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:


Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնակատար Հայկ Մկրտչյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:


«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Մկրտչյանին 2026 թվականի նոյեմբերի 30-ից ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

1/3762
bottom of page