Բայրամովն արձագանքել է Հայաստանի նոր Սահմանադրության նախագծին
13 minutes ago
1 min read

Ադրբեջանը ողջունում է Հայաստանի Սահմանադրությունում երկրի նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունը։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանիի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 23-ին, ներկայացրել է Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը։
Սահմանադրության նախագծում Անկախության հռչակագրի հղում չկա։




















