top of page

ՀՀ նախագահի հրամանագրով մի շարք երկրներից հետ են կանչվել Հայաստանի դեսպանները

1 minute ago
1 min read

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 23-ին հրամանագրեր է ստորագրել մի շարք երկրներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպաններին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում ՀՀ ներկայացուցիչներին հետ կանչելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։



Այսպիսով՝ Կանադայում, Կուբայում, Դոմինիկյան Հանրապետությունում և Ջամայկայում ՀՀ դեսպանի պաշտոնից հետ է կանչվել Անահիտ Հարությունյանը։



Իսկ Արգենտինայում, Չիլիում և Պերուում ՀՀ դեսպանի պաշտոնից հետ է կանչվել Հովհաննես Վիրաբյանը, իսկ Հունաստանում և Ալբանիայում ՀՀ դեսպանի պաշտոնից՝ Տիգրան Մկրտչյանը։



Բուլղարիայում և Հյուսիսային Մակեդոնիայում ՀՀ դեսպանի պաշտոնից հետ է կանչվել Ծովինար Համբարձումյանը, իսկ Իսրայելում ՀՀ դեսպանի պաշտոնից՝ Արման Հակոբյանը։



Վիկտոր Բիյագովը հետ է կանչվել Նիդերլանդներում ՀՀ դեսպանի և Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցչի պաշտոններից։



Նշենք նաև, որ նախագահի մեկ այլ հրամանագրով Արման Իսրայելյանը հետ է կանչվել ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավարի պաշտոնից։



Հավելենք նաև, որ հետկանչերի պատճառները հրամանագրերում չեն նշվել։

1/3762
bottom of page