Այսօր քաղաքացի Փաշինյանի մեծ ստի օրն է. այն սկսվեց խորովածով և շարունակվեց քելեխի սեղաններով. Ռուբեն Մխիթարյան
- 6 hours ago
- 1 min read

Այսօր քաղաքացի Փաշինյանի մեծ ստի օրն է. այն սկսվեց խորովածով և շարունակվեց քելեխի սեղաններով, այս մասին հայտարարել է պրոդյուսեր, Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը։
«Այսօր քաղաքացի Փաշինյանի մեծ ստի օրն է:
Թե ո՞ր երկրի քաղաքացի Փաշինյանի օրն է, դա այդքան էլ էական չէ: Էական է, որ քաղաքացի Փաշինյանը այս երկրի քաղաքացի չէ, քանզի իր համար այս երկիրը չկար, այս երկիրը իր պատկերացրած «Իրականը» չէր:
Այն չկար, քանի որ կար Արցախը: Այն չկար, քանի որ կար Սփյուռքը: Այն չկար, քանի որ կար ՀԱՊԿ-ը: Այն չկար, քանի որ կար Հայոց Ցեղասպանությունը, որը կար, որովհետև կային «մեծ գերտերությունների խարդավանքները», իսկ «խեղճ թուրքերն ի՞նչ անեին, ուզած չուզած» միլիոն ու կես հայ կոտորեցին, որոնց «ռուսները գցեցին իրենց գրպանը»: Այն չկար, որովհետև «նախկինները, թալանը, կոռուպցիան, անարդարությունը, մարդասպանությունները, ղարաբաղյան կլանը, լապատկով կռվող անտռուսիկմայկա զինվորները, Կաթողիկոսը, Սերժը, Ռոբերտը, Լևոնը, Վազգենը, Դեմիրճյանը, Քաջազնունին, Վարդան Մամիկոնյանը, Տրդատը, Տիգրան Մեծը, Հայկ Նահապետը, Ադամը, դինոզավրերը, մեծ պայթյունը...»:
Այսօր քաղաքացի Փաշինյանի մեծ ստի օրն է: Այն սկսվեց խորովածով և շարունակվեց քելեխի սեղաններով»,- նշել է Մխիթարյանը։




















