top of page

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

  • 4 hours ago
  • 1 min read

Երևանում ապրիլի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը, 30-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 26-ի ուշ երեկոյան, 27-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 28-29-ի առավելապես երեկոյան ժամերին, 30-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Հանրապետության տարածքում ապրիլի 25-ի և 26-ի ցերեկը, 27-30-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

1/3334
bottom of page