top of page

Սա հանցագործություն է․ հետևանք ամբարտավան տգիտության և վուլգար պոպուլիզմի․ հանրապետական նշանակության հուշարձանն այսպես չեն նորոգում․ Լիլիթ Գալստյանը՝ Ծիծեռնակաբերդի վերանորոգման մասին

  • 6 hours ago
  • 1 min read


Վանդալիզմն հենց այս տեսքն ունի։ Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Հանրապետական նշանակության հուշարձանն այսպես չեն նորոգում,

նույնիսկ անզեն և ոչ պրոֆեսիոնալ աչքով է ակնհայտ է, որ բառիս բուն իմաստով եղծել են հուշարձանը,

աղավաղել և անդառնալի վնաս հասցրել հուշարձանի ճարտարապետական հեղինակային հղացմանը, քարերի շարվածքին,

քարերի գույների անհամապատասխանություն, կցակարեր․․․

կարկատան ու փինաչիություն,

փողերի մսխում և ոչ պրոֆեոսիոնալիզմ՝ ինչպես բոլոր ոլորտներում։

Սա հանցագործություն է․․․ հետևանք ամբարտավան տգիտության և վուլգար պոպուլիզմի․․․

Ո՞նց կարել է այսպես աղավաղել այս համահայկական սրբավայրը, ճարտարապետական մարգարիտը, ո՞նց․․․ ինչին կպաք՝ աղետ․․․

Ո՞ւր է հեղինակային հսկողությունը․․․ Ո՞նց կարելի է ընդունել այս որակի կատարումը․․․

հ․գ․ Ու դեռ փորձում է իրեն հոգեհարազատ լեզվով ժողովրդին մոլորեցնել, թե "իրեք մանեթնոց" լաց․․․»,-գրել  է նա։

1/3334
bottom of page