Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան
- 2 hours ago
- 1 min read

Ներկայիս իշխանություններն ամեն օր փորձում են համոզել ժողովրդին, թե երկիրն անվտանգ չէ, որ նրան պատերազմ է սպառնում, Մասիսի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
«Ես երկու անգամ նախագահական ընտրությունների եմ մասնակցել։ Մտքովս երբեք չի անցել, որ կարող եմ ասել՝ եթե ընդդիմությունը հաղթի, պատերազմ կսկսի, որովհետև նման հայտարարություններով դուք քանդում եք ձեր իսկ երկիրը, որպեսզի, գուցե, մի քանի ձայն ավելի ստանաք»,- նշել է նա։
Քոչարյանի խոսքով՝ այսօր պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը, ու դա անում է ամեն օր։
«Իսկ եթե մարդը մի բան ասում է հարյուր անգամ, ապա, ի վերջո, հարյուր երրորդ անգամ դա կարող է իրականություն դառնալ»,- նշել է նա։




















