Իրենց «հայաթում» իրենց ընտրելո՞ւ են, ես խիստ կասկածում եմ․ Ալեն Սիմոնյան
- 3 hours ago
- 1 min read

Հանրապետության հրապարակում զրույցում Ալեն Սիմոնյանն ասաց, որ ոչ մի ընդդիմադիր կուսակցություն Ազգային ժողով անցնելու հնարավորություն չունի։
«Ընդդիմախոսներն ասում են, որ մենք վարկանիշ չունենք։ Հարց եմ տալիս՝ ո՞վ ա ասողը, իրենց «հայաթում» իրենց ընտրելո՞ւ են, ես խիստ կասկածում եմ»,-նշեց ԱԺ նախագահը։
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը գալո՞ւ է մասնակցելու միջոցառմանը, Սիմոնյանն ասաց՝ այո։ Հավելեց՝ արդեն պետք է եկած լիներ։




















