Իրանը մտադիր չէ շարունակել գործողություններն Իսրայելի դեմ
Apr 14, 2024
1 min read

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մտադիր չէ շարունակել պաշտպանական գործողությունները, սակայն անհրաժեշտության դեպքում չի վարանի` պաշտպանելու իր օրինական շահերը ցանկացած նոր ագրեսիայից։
Այս մասին Աբդոլահիանը նշել է X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ։




















