top of page

Ուրախ ենք արձանագրել, որ Հայաստանը դառնում է Եվրոպայի և աշխարհի առաջնությունների արդեն սովորական վայր. Նիկոլ Փաշինյան

  • Feb 27
  • 1 min read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթով հանդես է եկել սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության բացման արարողությանը:

«Հաճույքով ենք ընդունում այս առաջնությունը: Ուրախ ենք արձանագրել, որ ՀՀ-ն դառնում է Եվրոպայի և աշխարհի առաջնությունների արդեն սովորական վայր:

Համոզված եմ, որ այս առաջնությունները նոր խթան կտան ընդհանրապես միջազգային սպորտի զարգացմանը և տվյալ մարզաձևերի զարգացմանը Հայաստանում:

Բոլորիդ մաղթում եմ դիպուկ հրաձգություն»,- ասել է վարչապետը:

bottom of page