top of page

Վրաստանի նախագահը Տիրոջ Հայտնության տոնի առթիվ ներում է շնորհել 159 բանտարկյшլի

  • Writer: Lilit
    Lilit
  • 3 hours ago
  • 1 min read

Միխայիլ Կավելաշվիլին Տիրոջ Հայտնության տոնի առթիվ ներում է շնորհել 159 բանտարկյալի, սակայն նրանց ինքնությունը ներկայումս անհայտ է, հաղորդել է Sputnik-ը։

Հունվարի 19-ի առավոտից բողոքի ցույցերին մասնակցելուց հետո տարբեր մեղադրանքներով դատապարտված եվրոպամետ ցուցարարների հարազատներն ու կողմնակիցները Ռուսթավիի և Գլդանիի բանտերի դիմաց սպասում էին ներման։ Այնուամենայնիվ, նրանք նշել են, որ քիչ հույս ունեն, որ իրենց սիրելիները կընդգրկվեն ներման ցուցակում։

«Վրացական երազանք» կուսակցության առաջնորդները հայտարարել են, որ Կավելաշվիլին պետք է ներում շնորհի նրանց, ովքեր ընդունում են մեղքը և զղջում են։

1/3118
bottom of page