top of page

«Չկալովկայի ՀՀԿ-ական գյուղապետը նվերի անվան տակ գումար է բաժանել, ընդգրկվել ՔՊ-ի ցուցակում»․ Լիա Սարգսյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 1 day ago
  • 1 min read

Լրագրող Լիա Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Չկալովկայի ՀՀԿ-ական գյուղապետն ընդգրկվել է ՔՊ-ի ցուցակում․ ինչպես է գյուղում փող բաժանել


«Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզի Սեւան խոշորացված համայնքի Չկալովա բնակավայրի վարչական ղեկավար, նախկին ՀՀԿ-ական Վահրամ Կարապետյանն ընդգրկվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ 2026 թ. խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում։


Վահրամ Կարապետյանը համայնքի ղեկավար է եղել դեռևս


Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին և համարվում է ՀՀԿ-ական համակարգի ներկայացուցիչ։


2021 թվականին նա ՀՀԿ-ական Սարգիս Մուրադյանի դաշինքով մասնակցում է Սևանի համայնքապետի ընտրություններին, եւ արդյունքում կրկին զբաղեցնում


Չկալովա համայնքի ղեկավարի պաշտոնը։ Այդ ժամանակ Սարգիս Մուրադյանը հանդես էր գալիս


որպես ընդդիմադիր թեկնածու և հենց այդ դիրքավորմամբ էլ ստացավ ընտրողների վստահությունը։


Այսօր նույն այդ ընդդիմադիր դաշինքով ընտրված վարչական


ղեկավարը հայտնվել է ՔՊ-ի ցուցակում և այդ մասին սոցցանցի իր էջում հպարտությամբ ազդարարել


դեկտեմբերի 30-ի գիշերը։


Հետաքրքիր է, որ դրանից օրեր առաջ` հավանաբար ՔՊ ցուցակում ընդգրկվելու երազանքի շեմին, Վահրամ Կարապետյանը «Ամանորի նվերի» անվան տակ գումար է բաժանել համայնքի բնակիչներին։ Վարչական ղեկավարը հայտարարել է, որ գումարը տրամադրել է իր անձնական միջոցներով, սակայն այդ «միջոցառումը» լուսաբանվել է համայնքապետարանի պաշտոնական էջով։ Սա տեղի է ունեցել ընտրական գործընթացին նախորդող ժամանակահատվածում և անմիջապես այն փուլում, երբ նա ընդգրկվել է իշխանության ցուցակում»։

1/3093
bottom of page