Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ հերքում
- Lilit

- 1 day ago
- 1 min read

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հերքում են սոցցանցերում տարածված լուրերն այն մասին, որ կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում։
«Սոցիալական մեդիայում, մասնավորապես ՏիկՏոկի նորաստեղծ էջերի միջոցով, տարածվում է կեղծ տեղեկություն այն մասին, թե իբր Կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում։
Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
Հորդորում ենք քաղաքացիներին չտրամադրել իրենց անձնական տվյալները, չանցնել կասկածելի հղումներով և պահպանել զգոնություն՝ ապատեղեկատվության տարածման և հնարավոր խարդախությունների դեմ»,- ասվում է հաղորդագրությունում։




















