top of page

Հալեպում վիճակը սարսափելի է. ռմբակոծություններ են, բնակարաններից դուրս չեն կարողանում գալ. Զարմիկ Պողիկյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 1 day ago
  • 1 min read


«Հալեպում վիճակը սարսափելի է, բախումներ կան ամեն տեղ, ամեն մարդ իր բնակարանում է, դուրս չեն կարողանում գալ, ռմբակոծություններ են»,- այս մասին պատմեց Սիրիայում լույս տեսնող  «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը՝ նշելով, որ այլ մանրամասներ այս պահին չի կարող հայտնել:



Նրա փոխանցմամբ՝ հայերի շրջանում տուժածներ չկան, բայց Սիրիայի մայրաքաղաքում  հրթիռակոծությունից վնասվել են հայաբնակ թաղամասերը, կան նյութական վնասներ:



Հիշեցնենք` հունվարի 6-ին «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) և Դամասկոսի կողմից վերահսկվող ուժերի միջև բախումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով Հալեպում 4 մարդ է զոհվել, 26-ը` վիրավորվել:



Հունվարի 4-ին հայտնի դարձավ, որ Հալեպում իրավիճակը սրվել է, գնդակոծվում են քրդաբնակ Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիա շրջանները, բախումներ են սկսվել Սիրիայի անցումային կառավարության զորքերի և քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» ջոկատների միջև:



Ըստ լրատվամիջոցի` անցած գիշեր Հալեպում տեղի ունեցած բախումների ընթացքում հայերի տներ են վնասվել, բայց զոհեր և վիրավորներ չկան։

1/3095
bottom of page