Փաշինյանը թոշակառուներին առաջարկում է տունը վերանորոգել, ոչ թե ջեռուցել
- Jan 8
- 1 min read

«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Աշոտ Մարկոսյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե եթե իրենք կենսաթոշակները բարձրացնեն, մարդիկ այն կծախսեն տան ջեռուցման վրա, այնինչ նրանց անհրաժեշտ է տունը վերանորոգել։
«Պարոն Փաշինյանն առաջարկում է 49 000 դրամ միջին կենսաթոշակով տուն վերանորոգել։ Արդյոք 49 000 դրամով հնարավո՞ր է դա անել»,- հարց է հնչեցրել «Մեր ձևով» շարժման անդամն ու Փաշինյանին առաջարկել հենց այդքան գումարով վերանորոգել այն տաք տունը, որտեղ ինքն է ապրում։




















