top of page

Հայկ Սարգսյանի բանակից ազատվելու «տարած-բերած» նախագիծը էլի Աժ է «բերվել»

  • Writer: Lilit
    Lilit
  • 1 day ago
  • 1 min read

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել։

Հանձնաժողովում քննարկվելու է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի բանակից փողով ազատվելու վերաբերյալ սկանդալային «տարած-բերած» նախագիծը։

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծով Հայկ Սարգսյանը առաջարկում է 18–32 տարեկան քաղաքացիներին ծառայել մեկ ամիս և վճարել 24 միլիոն դրամ (ավելի քան 60 հազար դոլար), իսկ 4 ամիս ծառայության դեպքում՝ վճարել 18 միլիոն դրամ (ավելի քան 47 հազար դոլար)։

Հավելենք, որ դեռևս հունիսին ԱԺ պաշտպանության հանձնաժողովում շուրջ 4 ժամ տևած քննարկումից հետո նախագիծը դրական եզրակացություն չէր ստացել։ Նախագծին կողմ էր 5, դեմ՝ 4 պատգամավոր։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ձեռնպահ էր քվեարկել։

Տարիներ շարունակ բանակի խնդիրներով զբաղվող իրավապաշտպանները հայտարարել են, որ պետությունը կոռուպցիան պետք է արմատախիլ անի ոչ թե նման նախագծերի, այլ իրավապահ համակարգի օգնությամբ։

Նախորդ ամսվա վերջին Ազգային ժողովում փակ դռների հետևում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն ու պաշտպանության նախարարը մի քանի ժամ քննարկել էին այս նախագիծը։

1/3095
bottom of page