top of page

Լանջիկից դեպի Ազատան գլխավոր ճանապարհի 25 կմ հատվածում երկկողմանի մերկասառույց է

  • Writer: Lilit
    Lilit
  • 12 hours ago
  • 1 min read

ree

Այսօր Շիրակի մարզի որոշ ճանապարհահատվածներում մերկասառույց է, հայտնում է Shamshyan.com-ը։

Երևան Գյումրի ավտոճանապարհի՝ Լանջիկից մինչև Ազատան բնակավայր ճանապարհն ամբողջությամբ մերկասառույց է։

Եթե որոշ հատվածներում ճանապարհից հեռացվել է ձյունը ու կատարվել աղ ու ավազով անհրաժեշտ մշակում, ապա  այս Լանջիկ-Ազատան մոտ 25 կիլոմետրանոց ճանապարհահատվածում կարելի է ասել ճանապարհն սպասարկող ճանշինը մատը մատին չի տվել։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այսօր օրվա ընթացքում մի քանի ավտոմեքենաներ էլ հայտնվել են ձնակույտում՝ ճանապարհի մերկասառույցի պատճառով, և վարորդներին միայն օգնության են հասել ինչպես միշտ փրկարարներն ու պարեկները։

bottom of page