top of page

COP17 համաժողովին ընդառաջ՝ հատուկ վերապատրաստում է կազմակերպվել 45 դիվանագետների համար

  • Writer: Lilit
    Lilit
  • 12 hours ago
  • 1 min read

ree

ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցն իրականացրել է մի շարք ծրագրեր՝ թե՛ դիվանագիտական կադրերի պատրաստման, թե՛ տարբեր պետական կառույցների աշխատակիցների վերապատրաստման մասով, այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

ՀՀ ԱԳՆ-ն ներկայացնում է թվերով.

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել օտարերկրյա դիվանագետների  մասնակցությամբ ծրագրին, որի շրջանակներում այս տարի վերապատրաստվել է 25 դիվանագետ,

COP17 համաժողովին ընդառաջ՝ հատուկ վերապատրաստում է կազմակերպվել 45 դիվանագետների և պետական աշխատակիցների համար, ևս 90 դիվանագետ և պետական աշխատակից վերապատրաստվել է, այդ թվում՝ միջազգային հարաբերությունների, տնտեսական դիվանագիտության և օտար լեզուների դասընթացների շրջանակներում:

Ուրախ ենք արձանագրել, որ դիվանագիտական դպրոցի  շրջանավարտներից 7-ը համալրել են դիվանագիտական ծառայության շարքերը։

bottom of page