top of page

«Նոան» հայկական ֆուտբոլի ամենալուսավոր կետն է․ Խաչիկ Չախոյան

  • Dec 28, 2025
  • 1 min read

Մարզական մեկնաբան Խաչիկ Չախոյանի հետ զրույցում «Նոա» ՖԱ–ի զարգացման տնօրեն Աննա Օհանյանը վստահեցնում է՝ արվում է ամեն ինչ, որպեսզի մոտ ապագայում հայկական ակումբը հենց սեփական ակադեմիայում կրթություն ստացած կադրեր ունենա, որոնք հետագայում կլինեն նաև Հայաստանի ազգային հավաքականի կորիզը։

«Իհարկե ակումբի հաջողությունները գնահատվում են գլխավոր թիմի արդյունքներով, բայց մեծ ծավալի ենթակառուցվածքներ են ստեղծվում սեփական կադրերի զարգացման և նրանց բարձր մակարդակի հասցնելու համար։ Մենք կանգ չենք առնելու ու ունենք մեծածավալ աշխատանքներ, որոնք ներկայումս կատարվում են ու շարունակական են լինելու։ «Նոայի» հաջողությունները, իհարկե, տպավորիչ են և ուրախացնող, բայց մենք շարունակում ենք սովորել ու դեռևս շատ անելիքներ ունենք անելու»,- նշել է «Նոայի» զարգացման տնօրենը։

1/3217
bottom of page