top of page

Երևանի կենտրոն ՔԿՀ-ի ղեկավարի վերաբերմունքը չի խոսում լավի մասին, ցանկացած հարց փորձում է դժվարացնել. Միքայել Սրբազանի փաստաբան

Dec 28, 2025
1 min read


Միքայել Սրբազանը հետվիրահատական գործընթացի մեջ է, որոշակի դժվարություններ կան, որը հուսով ենք շուտով կհաղթահարվեն, հայտարարել է փաստաբան Արա Զոհրաբյանը:

«Երևանի կենտրոն ՔԿՀ-ի ղեկավարի վերաբերմունքը չի խոսում լավի մասին, որովհետև ցանկացած հարց փորձում է դժվարացնել, առաջացնում են ոչ բարձր մակարդակի դժվարություններ», - հայտնել է փաստաբանը:

Զոհրաբյանը նշել է, որ Սրբազանը, հավանաբար, Նոր տարին հիվանդանոցում կանցկացնի:

«Եթե վիրահատության հետ կապված լրատվամիջոցների ճնշումը չլիներ էլի ձգձգելու էին և փորձելու ուշացնել: Վիրահատությունը որոշակի իմաստով բարդ էր և, ըստ բժիշկների, ուշացրել էինք», - ասել է Զոհրաբյանը:

1/3667
bottom of page