top of page

Չհասկացանք՝ տղամարդը շորտ կհագնի կամ հեծանիվ կքշի՞. տղամարդը պետք է գյուղամեջում պպզի առնվազն վեց ժամ. Նիկոլ Փաշինյան

  • Dec 25, 2025
  • 1 min read


Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ քրեական ենթամշակույթի տրամաբանությամբ՝ առողջ ապրելակերպը կարող է ամոթ համարվել։

«Չհասկացանք՝ տղամարդը շորտ կհագնի կամ հեծանիվ կքշի՞։ Տղամարդը պետք է գյուղամեջում պպզի առնվազն վեց ժամ»,- այսպես է պատկերացնում Փաշինյանը «գողերին»։

Ըստ նրա՝ Երևանի թաղերում հազարավոր նման գյուղամեջեր կան։

«Մեր իրականության մեջ այս ամենի մասին խոսելն ընդունված չէ, ո՞նց կարելի է կառավարության նիստին խոսել դրա մասին»,- ընդգծեց նա։

Փաշինյանը կոչ արեց բրենդավորել առողջ ապրելակերպը։

1/3319
bottom of page