top of page

Խոշոր ու ողբերգական ավտովթար․ ամուսինները մահացել են, երեխաներին ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխել

1 hour ago
1 min read

Երեկ երեկոյան Երեւան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով տուժած 7 և 10 տարեկան երեխաները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծանր։



13-ամյա երեխան ձեռքերի և ոտքի կոտրվածքներ ունի։ Նա գտնվում է վնասվածքաբանական բաժանմունքում․ գիշերը վիրահատվել է, իսկ այսօր նախատեսվում է երկրորդ վիրահատությունը։



NEWS.am–ի տեղեկություններով՝ մյուս երկու վիրավորներից մեկը 11 ամսական երեխա է։



Հիշեցնենք, որ վթարի հետեւանքով կա 2 զոհ, 5 տուժած։ Մահացածները ամուսիններ են, տուժածներից երեքը նրանց երեխաներն են։



Հիշեցնենք՝ ավելի վաղ Shamshyan.com-ն էր հայտնել որ  խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում բախվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը։

1/3700
bottom of page