«Էս փոքր գյուղում այսքան ուժայիններ են բերել, լցրել, իբր վախի մթնոլորտ է». Գերասիմ Վարդանյան
3 minutes ago
1 min read

«Քրեական ոստիկանություն, ուժային կառույցների տարբեր համակարգերի աշխատողներ բերել, լցրել են այս փոքր գյուղը, իբր թե վախի մթնոլորտ ստեղծեն»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, Արտաշատ համայնքի ղեկավարի թեկնածու Գերասիմ Վարդանյանը՝ նշելով, որ «եթե բան ունենան անելու ինչ-որ մեկին, իրենց ոչ մեկը չի կարող փրկի»:




















